Քաղաքականություն
10 ապրիլի 2026 • 13:51
Արսենյանն ու Գալուզինը քննարկել են ՀՀ–ի և ՌԴ–ի պայմանավորվածություններին առնչվող հարցեր
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել այսօր:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության հարցերով:
«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեության շարունակման տեսանկյունից», – նշել են գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։