Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն են. Թաթոյան
Դրա համար ենք մենք ասում՝ արդարությունը գալիս է, որ մարդն ու իր խնդիրները չանտեսվեն, կարծիքը՝ չլռեցվի։ Մենք գիտենք՝ ինչպես ապահովել ժողովրդավարությու։

Արցախցի Արթուր Օսիպյանի կալանքն ու քրեական հետապնդումը բացահայտ վրեժխնդրություն է․ մարդը կարծիք է հայտնում, որը դուր չի գալիս իշխանությանը, հետևաբար՝ «բանտը լավագույն տեղն է խելքի գալու համար», գրել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
«Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում։
Դրա համար ենք մենք ասում՝ արդարությունը գալիս է, որ մարդն ու իր խնդիրները չանտեսվեն, կարծիքը՝ չլռեցվի։ Մենք գիտենք՝ ինչպես ապահովել ժողովրդավարությու։
Այսօր՝ ժամը 12:00-ին, այցելելու եմ Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության պահանջով նստացույց իրականացնող Գեղամ Օհանյանին՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու»,-գրել է Արման Թաթոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։