Արցախը մոտակա տարիներին, գուցե նաև առաջիկա տասնամյակների ընթացքում, հնարավոր չի լինի վերադարձնել
Խոսելով Արցախի մասին՝ նշեց՝ մոտակա տարիներին, գուցե նաև տասնամյակների ընթացքում, Արցախը վերադարձնել չի ստացվի. «Ես ռեալ եմ գնահատում ներկա իրավիճակը։

Մենք պայքարելու ենք Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից օկուպացված մեր հողերի վերադարձի համար; Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Խոսելով Արցախի մասին՝ նշեց՝ մոտակա տարիներին, գուցե նաև տասնամյակների ընթացքում, Արցախը վերադարձնել չի ստացվի. «Ես ռեալ եմ գնահատում ներկա իրավիճակը։ Մեզ համար գլխավորը Հայաստանում արցախահայության արժանապատիվ կյանքն ապահովելն է, ստանալ նրանց անվտանգ վերադարձի հնարավորությունն Արցախ։ Ով կուզի վերադառնալ Արցախ, նրանց անվտանգությունը պետք է ապահովել»։
Կարապետյանը վստահ է, որ կվերադարձնեն հայ գերիներին ու Հայաստանի տարածքների օկուպացված հատվածները, բայց արցախահայերի վերադարձի հարցն ամենաբարդն է. «Ես չեմ կարող ասել, որ շատ արագ կլուծենք այդ հարցը, բայց ամեն ինչ կանենք, որ հասնենք դրան»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը