Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում
Նախաքննությունը շարունակվում է։

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։
ՀՀ Քնչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:
Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն7 հոկտեմբերի 2026
Այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են. երաժշտագետ Վարդան Հակոբյան
«Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։
Հասարակություն7 հոկտեմբերի 2026
Կձեռնարկվի աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց
ԿԳՄՍՆ-ն գործընկերներին է դիմել՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:
Հասարակություն7 հոկտեմբերի 2026
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդագրությունների վերաբերյալ
Դեսպանատունից նշել են, որ տեղյակ են Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին, որը հանգեցրել է մահվան: