Քաղաքականություն
2 հունիսի 2026 • 12:02
Աշխարհաքաղաքական շպագատ է․ Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանությունների քաղաքական ուղեգծի մասին
Ըստ նրա՝ այն, ինչ այսօր անում են իշխանությունները, լրջագույն խնդիրներ է առաջ բերելու գյուղատնտեսության համար։

Եթե երկրի արտաքին և տնտեսական քաղաքականությունները տարբեր ուղղություններով են վարվում, ապա վաղ թե ուշ հայտնվելու ես վտանգավոր իրավիճակում։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երկրի տնտեսական և արտաքին քաղաքականությունները չեն կարող տարբեր ուղղություններով գնալ, հայտնվելու ես շպագատի մեջ, այսինքն՝ մի քիչ վտանգավոր վիճակում, հատկապես, երբ վարժված չես, կարող է связка-ներից համար վատ լինել»,- ասել է Քոչարյանը՝ անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանն ու ԵԱՏՄ հայտարարած սահմանափակումներին։
Ըստ նրա՝ այն, ինչ այսօր անում են իշխանությունները, լրջագույն խնդիրներ է առաջ բերելու գյուղատնտեսության համար։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ տպավորություն է, թե այս ամենն արվում է տեղական գյուղատնտեսությունը սպանելու և թուրքականի համար շուկա բացելու նպատակով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։