Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել։Նրա տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ, և նրանց նրանց առումով այդ որոշումը կայացված է։
Նախարարն ասել է, քանի որ խոսքը գնում է մեր երեխաների կրթության մասին, հետևաբար, այս հարցին պետք է ցուցաբերել հետևողական մոտեցում։
«Կարող է լինել հրաշալի մարդ, բայց եթե առարկայական գիտելիքի խնդիրը սահմանափակվում է շարունակական աջակցության դեպքում, տեղի չի ունենում արդյունավետության բարձրացրում, գուցե այդ մարդկանց զբաղվածությունը պետք է փնտրել այլ տեղ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։