Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է. Ծառուկյան
Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ և վստահություն, որ միասին կարող ենք փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն ու զարգացող պետություն։

Գագիկ Ծառուկյանը թիմակիցների ու Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ Երևանում քայլերթ է ունեցել։ Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարկել «Բարգավաճ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը:
«Նմանատիպ հանդիպումները ևս մեկ հնարավորություն են մարդկանց հետ անմիջական ու անկեղծ շփվելու, նրանց մտահոգություններն ու սպասումները լսելու համար։
Ներկայացրեցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը։
Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ և վստահություն, որ միասին կարող ենք փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն ու զարգացող պետություն։
Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա»,- տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։