Չորեքշաբթի, սեպտեմբերի 16
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
31 հուլիսի 2026 • 07:27

Այս մարդը նոր թշնամի է մեզ համար ստեղծում․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ–ի հետ կապված հայտարարության մասին

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է գնալ արբիտրաժ՝ ռուսական ընկերությունից հայկական երկաթուղիների կառավարումը ետ ստանալու համար, եթե չհաջողվի խնդիր լուծել բարեկամաբար։

Այս մարդը նոր թշնամի է մեզ համար ստեղծում․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ–ի հետ կապված հայտարարության մասին

Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց, փաստորեն, արգելում են զբաղվել քաղաքականությամբ։ Այս մասին իր առանձնատան դիմաց, որտեղ ԱԱԾ–ն քիչ առաջ խուզարկություն է իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»–ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

 

«Մենք պետք է մեր երկրում զբաղվենք քաղաքականությամբ, որովհետև այդ մարդը սխալ ճանապարհով է մեզ տանում, սրում է հարաբերությունները երկրների հետ։ Տեսանք նրա երեկվա հայտարարությունները, նույն ձևով խոսում էր Ադրբեջանի նախագահի հետ, ի՞նչ ստացանք, հիմա էլ այլ երկրների հետ է սրում։ Մենք դեռ չենք մարսել այն թշնամուն, այս մարդը նոր թշնամի է մեզ համար ստեղծում։ Չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել»,–ասել է Նարեկ Կարապետյանը։  

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է գնալ արբիտրաժ՝ ռուսական ընկերությունից հայկական երկաթուղիների կառավարումը ետ ստանալու համար, եթե չհաջողվի խնդիր լուծել բարեկամաբար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև