Ուրբաթ, հուլիսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հուլիսի 2026 • 11:40

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունել է մի շարք նախագծեր. Մեռելոց օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային, ընտրական կանոնները խստացվում են

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը։

ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունել է մի շարք նախագծեր. Մեռելոց օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային, ընտրական կանոնները խստացվում են

Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել են օրենսդրական մի շարք առանցքային նախագծեր և միջազգային համաձայնագրեր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը։

 Այսուհետ ԱԺ ընտրություններին մասնակցելու (ընտրելու) իրավունք կունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ (արտահերթի դեպքում՝ 28-րդ) օրվա դրությամբ՝ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր:

Միաժամանակ, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը (հեղինակներ՝ Ալեն Սիմոնյան, Արուսյակ Ջուլհակյան, Վահագն Ալեքսանյան, Ալխաս Ղազարյան, Թագուհի Ղազարյան): Փոփոխություններով խստացվում են պատժաչափերը ընտրակաշառքի տեսքով արտահայտվող հանցագործությունների համար:

Լիագումար նիստում ընդունվեց նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագիծը, որով փոփոխվում է պատգամավորի երդման տեքստը: Ինչպես հայտնել էր հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, նոր տեքստում առանցքային տեղ է հատկացվելու պետականության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Խորհրդարանի հավանությանն արժանացան նաև հետևյալ նախագծերը.

  •  Վավերացվեց «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2001 թվականի կոնվենցիան:

  • Վավերացվեց Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման համաձայնագիրը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև