Աժ-ում իրավիճակը թեժացել է
Ընդդիմադիր ուժերը լքել են խորհրդարանի դահլիճը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները «Ուժեղ Հայաստանի» հետ միասին լքել են խորհրդարանի դահլիճը։ «Ուժեղ Հայաստան»-ը լքել է նաև խորհրդարանի շենքը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասել է, որ իրենք կմնան։ Գրիգորյանն ասել է, որ իրենք ներգրավված չեն լինի քննարկումներին, բայց դեռ կմնան շենքում։ Բացի այդ, նա հավելել է, որ
ԱԺ փոխխոսնակն իրավունք չունի նիստը վարելիս անընդհատ մեկնաբանություններ անել ելույթների հետ կապված։
Հիշեցնենք՝ «Ուժեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվեց։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հորդորեց նրան հեռանալ ԱԺ նիստերի դահլիճից, ինչից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ-ն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։