Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները
Բաքվի փոխանցմամբ՝ «Տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում մղված արդար պատերազմից հետո երկարատև խաղաղության համար»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նախօրեին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Սենատում հնչեցրած ելույթի առնչությամբ:
«Ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունների օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանին անդրադառնալիս, անընդունելի է։ Մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ և նրա մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը»:
Բաքվի փոխանցմամբ՝ «տարածաշրջանում պայմաններ են ստեղծվել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում մղված արդար պատերազմից հետո երկարատև խաղաղության համար»:
Բաքվում համարում են՝ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները» իրենց ազգային մշակութային ժառանգության մաս են կազմում և պաշտպանված են՝ անկախ դրանց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։
«Ֆրանսիայի կոչերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկել Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան, իրականության ակնհայտ աղավաղում են։ Ադրբեջանը բազմիցս նախաձեռնել է նման առաքելություններ, բայց, ցավոք, դա անհնար է դարձել... հայտնի խոչընդոտներ այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Հայաստանն ու Ֆրանսիան: Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության կառուցմանը»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ասվում է տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը