Հինգշաբթի, հուլիսի 23
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
23 հուլիսի 2026 • 06:58

Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան

Բաքուն ձեռք է բերում ճնշում գործադրելու նոր լծակներ

Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա. Տիգրան Աբրահամյան
Ալիևը հպարտորեն հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցում «զգալի ավանդ» ունի՝ հիմքում դնելով ադրբեջանական բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  

«Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա ազդելու համար։
Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի գեթ մեկ մարդ, ով կարծում է, թե ադրբեջանական մատակարարումները զուտ տնտեսական նշանակություն ունեն։ Այդպես էլ չլուծվող հարցեր ու աճող ադրբեջանական ազդեցությունը»,–գրել է նա։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև