Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
1 հունիսի 2026 • 13:04

«Բաքվի էներգետիկ շաբաթվա» մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Թրամփն   Ալիևին նամակ է հղել

«Մենք միասին կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարօրությունը և ավելի հուսալի ապագա կկառուցենք Ձեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»․Թրամփ 

«Բաքվի էներգետիկ շաբաթվա» մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ նախագահ  Թրամփն   Ալիևին նամակ է հղել

«Բաքվի էներգետիկ շաբաթվա» մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը  Իլհամ Ալիևին նամակ է հղել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ  Դոնալդ Թրամփն իր նամակում գրել է․

«Այս ձեռքբերումն էներգետիկ անվտանգության ոլորտում Ադրբեջանի ցուցաբերած առաջնորդական որակների ապացույցն է։ Մեր երկրներն ունեն ածխաջրածինների սեկտորում համագործակցության երկար պատմություն և հավատարիմ են հասանելի ու հարուստ էներգիայի ապահովմանը։

 ԱՄՆ-ն ԱՀ նավթագազային արդյունաբերության մեծագույն աջակիցն է, և ես հաստատապես հավատում եմ, որ գլոբալ էներգետիկ անվտանգության ոլորտում մեր հիմնարար գործընկերության նշանակությունը գալիք տարիներին միայն կաճի։ Երբ հանդիպեցինք Սպիտակ տանը, առաջընթացի ուղղությամբ քայլ կատարեցինք և հասանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։

Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը օգոստոսի 8-ին անցկացված պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն է։ Իմ վարչակազմն անհամբերությամբ սպասում է հունիսին այս թեմայով արդյունավետ քննարկումներին։ Մենք միասին կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարօրությունը և ավելի հուսալի ապագա կկառուցենք Ձեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»։ 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։