Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
11 հուլիսի 2026 • 07:15

Բաքվում այսօր շարունակվել է դատական նիստը

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 14-ին։

Բաքվում այսօր շարունակվել է դատական նիստը

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննարկել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց բողոքները։ 

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝նախ խոսքը տրվել է Արկադի  Ղուկասյանին, ով իր ելույթը սկսել էր նախորդ դատական ​​նիստում: Շարունակելով իր խոսքը՝ նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:

Այնուհետև Բակո Սահակյանի պաշտպանը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Մյուս պաշտպանն էլ դատարանին խնդրել է չեղյալ համարել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին և բավարարել վերաքննիչ բողոքը։ Իր ցուցմունքում  Բակո Սահակյանը նույնպես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 14-ին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։