Ուրբաթ, հուլիսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հուլիսի 2026 • 16:15

Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակվել է քննել հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակվել է քննել հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները

Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակում է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները: 

Բաքվի ռազմական դատարանը նրանց դատապարտել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդում է Report-ը, դատական ​​նիստում քրեական գործով վերաքննիչ բողոքարկման գործընթացին մասնակցող յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ ՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև պաշտպաններ։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև