Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
18 մայիսի 2026 • 13:03

Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից.Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը հերքել է շրջանառվող լուրերը:

Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից.Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության բռնված կնոջը հրահանգվել է ազատել աշխատանքից:  Ավինյանը հերքել է նման լուրերը և պնդել է, որ նման բան բացառվում է:

«Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից: Անկախ ամեն ինչից՝ խոսքը գնում է կնոջ մասին, ով կորցրել է եղբորը: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց նաև չի նշանակում, որ մարդը պետք է հեռացվի աշխատանքից»,- ասել է քաղաքապետը:

Ավինյանը երաշխավորել է, որ նման բան հնարավոր չէ և առաջարկել է այդ առումով լինել անհոգ: Անդրադառնալով շրջանառվող լեքսիկոնին՝ քաղաքապետն ասել է, որ Իշխանության ներկայացուցիչների լեքսիկոնը բավարար չափով կոշտ չէ: Իսկ Ղարաբաղից խոսում են նրանք, որոնք պատերազմի օրերին մաքսիմալ հեռու են եղել Ղարաբաղից:

Ավինյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ  ինքն անձամբ եղել է Ղարաբաղում: Նաև ասել է, որ իր մեքենայի ուղղությամբ կրակել են, իր արարողակարգի պատասխանատուն վիրավորում է ստացել, վարորդը նույնպես վիրավորվել է, իսկ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։