Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան
Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիայով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց՝ չի մեկնաբանում Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ինքը տեղյակ չէ՝ իր հայտարարությո՞ւնն է պատճառը, թե՞ ոչ:
«Ամեն պետություն իր օրինակն է ընտրում, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք այլ ճանապարհ են ընտրել: Հայաստանը ծայրագավառ չի լինելու, քաղաքական կախվածության մեջ չի լինելու, բարձրացնելու է իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով։
Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է: Հայաստանն ազատ երկիր է՝ իր ազատ մեդիայով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»,- ասաց Սիմոնյանը՝ ճեպազրույցի ժամանակ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը