ԲՀԿ-ի պահանջով վերահաշվարկ է իրականացվել՝ արձանագրվել է ԿԸՀ-ի հրապարակած տվյալների անհամապատասխանություն
Թիվ 27/26 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկը հաստատել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 19 ձայն, մինչդեռ ԿԸՀ-ի կայքում նշված էր 3-ը։ Կուսակցությունը պնդում է, որ մի շարք տեղամասերում իր ձայները լիարժեք չեն հաշվարկվել և պահանջում է նոր վերահաշվարկներ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասում սկսված քվեների վերահաշվարկի ընթացքում պարզվել է, որ կուսակցությունն ստացել է 19 ձայն, ինչը համապատասխանում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրությանը, հայտնում է «Ազատությունը»։
Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պաշտոնական կայքում այդ ընտրատեղամասի համար հրապարակել էր ոչ թե 19, այլ ընդամենը 3 ձայն։
ԲՀԿ-ն դեռ նախօրեին հայտարարել էր մի շարք ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների մասին՝ նշելով, որ միայն չորս տեղամասերում շուրջ 120 ձայն չի հաշվարկվել։ Կուսակցությունը միաժամանակ պահանջել է վերահաշվարկ անցկացնել նաև այլ ընտրատեղամասերում։
Թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» կհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը, ԿԸՀ-ի տվյալներով պարզ կդառնա վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը ստացել է 3.996 տոկոս ձայն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։