Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ
Նշենք, որ օրերս համաշխարհային Marriott Bonvoy ցանցը 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում՝ դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ

Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նշենք, որ օրերս համաշխարհային Marriott Bonvoy ցանցը 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում՝ դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի և Ստեփանակերտ։
Հայ Դատի հանձնախմբի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։ Ինչպես հայտնում է ANCA-ն, զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
Ազգային ժողովը կշարունակի վաղը քննարկել ԱԺ նախագահի թեկնածության հարցը
Միակ հավակնորդը «ՔՊ»-ի առաջադրած Ռուբեն Ռուբինյանն է
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Սարատովի նավթավերամշակման գործարանին և «Էնգելս» օդանավակայանին
Հարվածները հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ դրանք անվանելով «հեռահար պատժամիջոցներ»
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար
Համբարյանը հիշեցրել է իր կենսագրությունը՝ շեշտելով, որ նախկինում ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը