Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան
Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ: Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ Դրմեյանի դեմ պատվիրված հետապնդումը: Դե իսկ Գագիկ Ծառուկյանի բեմադրված ձերբակալությունն էլ ոչ միայն իրավական ու քաղաքական, այլև՝ լրացուցիչ բարոյական սահմաններ է անցել:
Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները՝ Հայաստանը օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը՝ ի հակառակ իր ժողովրդավարական երդումների: Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է»,- նշել է նա:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։