«Բոլորին դեմ եմ»–ը «ժողովրդի զահլայի» արձանը տեղադրեց Ռադիոտան մոտ
Ակցիային ներկա «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն ընդգծել է, որ արձանի ծանրությունը խորհրդանշում է, թե գործող իշխանություններն ինչ աստիճանի են սպառել հանրության համբերությունը։

ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակում յուրօրինակ ակցիա է իրականացրել Հայաստանի հանրային ռադիոընկերության շենքի դիմաց։ Կուսակցության անդամները Ռադիոտան մոտ տեղադրել են «ժողովրդի զահլայի» 500 կիլոգրամանոց արձանը։
Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց քայլերում որևէ կատակ չկա, և ամեն ինչ կատարելապես լուրջ է։ «Մեր քարոզարշավը նպատակ ունի ցույց տալու, թե իրական քաղաքական պրոցեսները ՀՀ–ում ինչպես են տեղի ունենում։ Այսօրվանից պետք է այնպես լինի, որ մեր բոլորիս զահլան չկարողանան տանել, իսկ դրա լավագույն ձևը մեզ քվեարկելն է»,– հայտարարել են ակցիայի կազմակերպիչները՝ միաժամանակ հորդորելով ոստիկանությանը հետևել, որպեսզի որևէ մեկը չվնասի կամ չտեղաշարժի արձանը։
Ակցիային ներկա «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն ընդգծել է, որ արձանի ծանրությունը խորհրդանշում է, թե գործող իշխանություններն ինչ աստիճանի են սպառել հանրության համբերությունը։
«Սա է այն ծանրակշիռ, հասարակության համար զզվեցնող, թթվի քար դարձած զահլեն։ Հասարակությանն ուզում ենք ասել` սա վերջին զահլեն է լինելու, եթե անգամ գան, վերցնեն ու տանեն, ապա սա կլինի վերջինը։ Պետական բյուջեով որ զահլեքս տարել են, թող հավաքեն այս զահլեն էլ տանեն»,– հայտարարել է Կարապետյանցը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։