Քաղաքականություն
8 մայիսի 2026 • 06:13
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին
ԿԸՀ ներկայացված ցուցակի համաձայն՝ Նինա Կարապետյանցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտնել է վարչապետի իր թեկնածուի անունը։ Սոցցանցի գրառման համաձայն՝ ընտրությունը կատարվել է ներքին քվեարկության արդյունքում։
«Մեր հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։ Կարևոր հիշեցում. մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, հաղթանակի դեպքում պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ»,– ասված է հայտարարությունում։
ԿԸՀ ներկայացված ցուցակի համաձայն՝ Նինա Կարապետյանցը «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համարն է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։