Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում փոխել Սահմանադրությունը.Նարեկ Կարապետյան
Ալիևը չպետք է ասի՝ մեր երկրում Սահմանադրությունը փոխվի, թե չէ։

Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե չհաջողվի խորհրդարանի ընդդիմադիր գործընկերներին համոզել, փոխել սահմանադրությունը, ապա կգնան արտահերթ ընտրությունների:
Այս առիթով Նարեկ Կարապետյանն ասել է. «Եթե համոզել ասելով իրենք ի նկատի ունեն այն, որ մոտակա ժամանակներին մեր աջակիցներին, մեր ընկերներին, մեր թիմակիցներին, մեր հայացքները կիսողներին կալանավորելու են և փորձեն այդպես ինչ-որ ձևով մեզ բերել համոզելու դաշտ, մենք չենք համոզվի այդպես։
Ինչ վերաբերվում է մեր դիրքորոշմանը, մեր դիրքորոշումը պարզ է. Ալիևը չպետք է ասի՝ մեր երկրում Սահմանադրությունը փոխվի, թե չէ։ Եթե իշխանությունն ասում է՝ Ալիևի ասելով չի, թող Ալիևին ասեն՝ «ոչ»։ Իրենց ամբողջ պրոցեսը դրա մասին է, բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով է, որ Բայրամովը ամեն օր գրում է դրա մասին, Հաջիևը ամենուր գրում է դրա մասին»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։