Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Սպորտ
8 նոյեմբերի 2026 • 11:01

Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել

Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել

Նոյեմբերի 7-ի երեկոյան Ստամբուլում թուրք բռնցքամարտիկ Ումութ Չամքըրանի և ազգությամբ ադրբեջանցի, Ֆրանսիան ներկայացնող Մուրադ Ալիևի մենամարտից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել։

WBC Silver տիտղոսի համար նախատեսված 12 ռաունդանոց մենամարտում հաղթանակ է տարել Ալիևը։ Հաղթանակից հետո նրա՝ երկրպագուների ուղղությամբ արած ժեստը զայրացրել է ներկաներին։

Մի քանի երկրպագուներ ներխուժել են ռինգ և հարձակվել բռնցքամարտիկի վրա։ Իրավիճակն այնքան է սրվել, որ Ալիևը ստիպված է եղել հեռանալ ռինգից և լքել մարզադահլիճը։ Բախումների ընթացքում նրա ուղղությամբ նաև աթոռներ են նետել։

Միջադեպին միջամտել են անվտանգության աշխատակիցներն ու մարզիկների թիմերի ներկայացուցիչները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև