Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում
Եվրամիության արտաքին գործերի նախարարները տվել են համաձայնություն Հայաստանում նոր՝ EUPM Armenia քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը կաջակցի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ, այս մասին հայտնում է "Ազատությունը"։
Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։
Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:
Նախապատմություն. EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա չորսամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։ Այն ունի ավելի քան 200 անդամ և ստեղծվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, պարեկության ու հաշվետվությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:
Նոր առաքելությունը, մինչդեռ, ակնկալվում է, որ կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։