«Չաո, միստեր սեկոնդ Պրեզիդենտ». Արմեն Աշոտյանի սուր անդրադարձը Ռոբերտ Քոչարյանին
Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է, որ իրենք ևս մեղավորություն ունեն երկրորդ նախագահի սխալների մեջ:

«Պարոն Ռոբերտ Քոչարյան, քանի որ Դուք այդպես էլ չեք հանգստանում (Հ1-ի հարցազրույցը վկա), իմացեք, որ Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է»։ Այս մասին գրել է Արմեն Աշոտյանը՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահին։
Աշոտյանի ձևակերպմամբ՝ Քոչարյանի աջակիցները «խաղարկային էմոցիայի տակ» կզարմանան, սակայն պատճառը շատ պարզ է.
«Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը: Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։ Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում»,- նշել է նա։
Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է, որ իրենք ևս մեղավորություն ունեն երկրորդ նախագահի սխալների մեջ.
«Որ օգնել ենք Ձեզ։ Որ աջակցել ենք։ Որ սեփական շահը ստորադասել ենք։ Որ Ձեր նմանին դարձրել ենք նախագահ։ Դուք չարի կրողն եք, ու չարի վերջը միայն Ձեզանով դնել չեք կարող։ Դուք անցյալի ուրվական եք, որ կոմունիզմի ուրվականի նման ՝ ապագա չունի»։
Գրառման վերջում Աշոտյանը կոչ է արել անցնել խորհրդարան, որից հետո հեռանալ քաղաքականությունից.
«Աստված առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք, եւ հետո գնացեք նաեւ Դուք (վաղուց էր պետք)։ Չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։