Չեմ կարծում, որ պարտադիր ամեն ինչի պետք է արձագանքեմ.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել է մայիսի 4-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսի ընթացքում ուկրաինանական ԱԹՍ-ները լինելու են Կարմիր հրապարակի երկնքում։
Ռուսական կողմից Հայաստանի իշխանության հասցեին քննադատություններ էին հնչել առ այն, որ նրանք չեն արձագանքել Զելենսկիի հայտարարություններին։
Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, և հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակը չի նշանակում, որ ինքը պետք է արձագանքի բոլոր ելույթներին։
«Չեմ կարծում, թե հյուրընկալող երկրի Կառավարության ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչի արձագանքեմ»,- հայտարարել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։