Չենք կարող թույլ տալ, որ մեր ճակատագիրը որոշեն ուրիշները. Նարեկ Կարապետյան
Վերջինիս խոսքով՝ Հայաստանը լքելու մասին մտածող մարդիկ պետք է հիշեն, թե ինչ դժվարությունների միջով են անցել իրենց նախնիները, որպեսզի հայ ժողովուրդը հասնի այսօրվան։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույցում անդրադարձել է արտագաղթի, ազգային ինքնության և երկրի ապագայի թեմաներին։
Վերջինիս խոսքով՝ Հայաստանը լքելու մասին մտածող մարդիկ պետք է հիշեն, թե ինչ դժվարությունների միջով են անցել իրենց նախնիները, որպեսզի հայ ժողովուրդը հասնի այսօրվան։
«Պատմականորեն հարյուրավոր, հազարավոր տարիներ մեր նախնիները տանջանքների, հալածանքների ու ճնշումների միջով եկել են, գենը հասցրել մեզ, ու չի կարելի, որ հենց մեր սերնդի վրա դա կտրվի»,- ասել է նա։
Կարապետյանն անդրադարձել է իշխանությունների քաղաքականությանը՝ նշելով, որ նախկինում հերքվում էին հարևան ազգերի ներկայացուցիչներին Հայաստան բերելու վերաբերյալ մտահոգությունները, մինչդեռ այժմ այդ թեման արդեն բաց քննարկվում է։
Նրա գնահատմամբ՝ մեկ հոգին չպետք է որոշի ժողովրդի ճակատագիրը։
«Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը վատ իմաստով, էլ մենք ինչի՞ համար ենք այստեղ։ Մենք պետք է փոխենք մեր ճակատագիրը, ինքը չպետք է որոշի՝ մենք ինչպես պետք է ապրենք»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։