Չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում. Արարատ Միրզոյան
Նրա խոսքով՝ խնդիրներ էլ կան, ավելացրեց նաև, թե խնդիրներ կան ամբողջ աշխարհում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն օր-օրի ավելի են մոտենում միմյանց, դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Եվ երբ հարցնում եք այդ առիթով այլ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից հնչող գնահատականների մասին, մենք չենք պատրաստվում «ապահարզան ունենալ» որևէ գործընկերոջ հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քաղաքականությունն ու դիվանագիտությունն այդպիսի «ապահարզաններ» չի ճանաչում պատմության ընթացքում։ Մենք չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն»,- նշել է Միզոյանը։
Նրա խոսքով՝ խնդիրներ էլ կան, ավելացրեց նաև, թե խնդիրներ կան ամբողջ աշխարհում։
«Պետք է այդ խնդիրների կառուցողկան լուծումները գտնել»,-ասել է Միրզոյանը։
Նա ընդգծել է՝ Ռուսաստանից չէ, որ Հայաստանին պետք է ասեն, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են։
«ԵՄ-ին մեր մոտարկումը շարունակելու ենք, և երբ կհասունանա այդ պահը, որ պետք է որոշում կայացնենք՝ լինել այս, թե այն խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Դրսից չէ, որ մեզ պետք է այդ մասին ասեն»,- ասել է Միրզոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
193 անշարժ գույք. Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ են բռնագանձելու Գագիկ Խաչատրյանից
193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն