Քաղաքականություն
24 օգոստոսի 2026 • 06:35
Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Չորրորդ հանրապետությունն արդեն հիմնադրված է և իրականություն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը:
Ելույթի սկզբում վարչապետը պատմական որակեց 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ ժողովուրդը քվեարկել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին, ինչը վերաձևակերպում է պետության գործառութային նշանակությունը:
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը արձանագրում է, որ ՀՀ-ի գործառնական միակ նշանակությունը իր միջազգայնորեն ճանաչված 29,743 քկմ տարածքում քաղաքացիների համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ու բարեկեցություն ապահովելն է։ Այս տեսլականն է, որ անվանում ենք Չորրորդ հանրապետություն»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Չորրորդ հանրապետությունն արդեն հիմնադրված է և իրականություն է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։