«Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը». Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացմանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ կարծում է, որ Ադրբեջանի այդ օրակարգը «չի նպաստում առնվազն խաղաղությանը»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին։
«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միրզոյանը։
Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:
Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին»:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են այս մասին խոսել Ադրբեջանի նախագահի հետ, Միրզոյանն արձագանքեց, որ խոսելու են ադրբեջանցի գործընկերների հետ։ Հարցին էլ, թե արդյո՞ք սա վտանգում է խաղաղությանը, արտգործնախարարն ասաց.
«Գիտեք, այդպես չէի ձևակերպի, ես կասեի՝ իսկապես, չի տեղավորվում խաղաղության այն մեծ տեսլականի մեջ, որը քանի անգամ միասին ենք նաև վերահաստատել մեր հանձնառությունը»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ կարծում է, որ Ադրբեջանի այդ օրակարգը «չի նպաստում առնվազն խաղաղությանը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։