Երեքշաբթի, հուլիսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
13 հուլիսի 2026 • 12:43

Դանիել Իոաննիսյան. Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում է

ՀԿ համակարգողը նաև տարակուսանք է հայտնել աշխատանքից ազատման պաշտոնական հիմնավորման վերաբերյալ՝ հարցադրում անելով հաստիքի կրճատման իրավաչափության մասին.

Դանիել Իոաննիսյան. Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը առերևույթ քաղաքական հետապնդում է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելու դեպքին՝ այն որակելով առերևույթ քաղաքական հետապնդում։

Իոաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի»։

ՀԿ համակարգողը նաև տարակուսանք է հայտնել աշխատանքից ազատման պաշտոնական հիմնավորման վերաբերյալ՝ հարցադրում անելով հաստիքի կրճատման իրավաչափության մասին.

«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,- գրել է Իոաննիսյանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Իսրայելը կասեցրել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունըՔաղաքականություն

13 հուլիսի 2026

Իսրայելը կասեցրել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին․ քաղաքապետարանի պարզաբանումըՔաղաքականություն

13 հուլիսի 2026

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Փաշինյանի հետ վիճած բժշկուհին․ քաղաքապետարանի պարզաբանումը

Առողջության պարտադիր ապահովագրության ընդունումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ

Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ․ԿոբախիձեՔաղաքականություն

13 հուլիսի 2026

Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ․Կոբախիձե

Կոբախիձեն նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։