Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
28 մայիսի 2026 • 05:42

«Դարձնենք Հայաստանը կրկին մեծ». Թրամփը աջակցություն է հայտնել Փաշինյանին առաջիկա ընտրությունների կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակած գրառմամբ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով նրա վերընտրման լիակատար աջակցության մասին։

«Դարձնենք Հայաստանը կրկին մեծ». Թրամփը աջակցություն է հայտնել Փաշինյանին առաջիկա ընտրությունների կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրություններում նրա վերընտրման «լիակատար և անվերապահ» աջակցության մասին։ Թրամփը նաև անդրադարձել է հայ-ամերիկյան համագործակցության խորացման հեռանկարին՝ խոսելով տարածաշրջանային խաղաղության, բարգավաճման և համատեղ նոր նախագծերի մեկնարկի մասին։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ բարեկամ և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։
Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հենց նոր այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի շարք կարևոր գործարքներ՝ մեր երկու երկրների համար։

Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կմեկնարկեն «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։
Այս պատճառներով Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրվելու համար։

Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։

Դարձնենք (Հայաստանը) կրկին մեծ — MAGA։
Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։
 
 
 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։