Դատարան է հանձնվել «Միասնության թևեր»–ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ վարույթը
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ

Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ցուցակում: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։ 2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը․Փաշինյան
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է դատախազության միջնորդությունը
Հավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանի աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց