Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Հայցի առիթը 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունն էր, որտեղ նա Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (2026 թ. հուլիսի 23-ի վճռով) ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «AM» իրավաբանական ընկերությունը։
Հայցի առիթը 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունն էր, որտեղ նա Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։
Վարչապետը, մասնավորապես, նշել էր․
«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի է ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է»։
Գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում ներկայացրել է «AM» իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։
Դատարանը վճռով հաստատել է պաշտպանական կողմի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված փաստարկը, ըստ որի՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ) քրեական հետապնդման դադարեցման պայմաններում արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։
Մասնավորապես, դատարանի որոշման մեջ արձանագրված է․
«Դատարանի գնահատմամբ՝ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»։
Արդյունքում դատարանը եզրահանգել է, որ քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային հաստատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված խախտումների առկայությունը, ուստի ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման։
Կարդացեք նաև
Քաղաքականություն31 հուլիսի 2026
Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան
Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:
Քաղաքականություն31 հուլիսի 2026
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը:
Քաղաքականություն31 հուլիսի 2026
Այս մարդը նոր թշնամի է մեզ համար ստեղծում․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ–ի հետ կապված հայտարարության մասին
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը պատրաստ է գնալ արբիտրաժ՝ ռուսական ընկերությունից հայկական երկաթուղիների կառավարումը ետ ստանալու համար, եթե չհաջողվի խնդիր լուծել բարեկամաբար։