Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք և իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել. Հայկ Մամիջանյան
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է Արցախի ղեկավարությանը, ապա հարցը չի կարող դիտարկվել միակողմանի:

Ձե՞ռ են առնում մեզ, իրենց կառավարման օրոք, իրենց պատճառով է Արցախը գրավվել է և հայաթափվել, այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ արձագանքելով իշխանության պնդումներին, որ Արցախը հանձնել են նախկին իշխանությունները:
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է Արցախի ղեկավարությանը, ապա հարցը չի կարող դիտարկվել միակողմանի:
«Եթե հանկարծ դուք շնորհավորեցիք, ուղիղ վեց օր էս ինչ կուսակցության ղեկավարն էր ԱԺ-ում Արցախում, լո՞ւրջ են ասում, բա ինչո՞ւ չեն ասում, որ ես սահմանափակում ունեմ խոսելու մի մարդու մասին, ով հիմա Բաքվի բանտում է։ Իմ քաղաքական տարաձայնություններից Արայիկ Հարությունյանի հետ ճիշտ չեմ համարում խոսել: Արցախի նախագահ Հարությունյանը հրաժարական է տվել այդ ժամանակահատվածում, և այն խիզախ, հայրենասեր, պատասխանատու գործիչները, որոնք ստանձնել են այդ ժամանակ Արցախի կառավարումը, պարզապես այլընտրանք չեն ունեցել, որովհետև արդեն որերորդ անգամ այդ պահին Արցախի իշխանությունների բարձրագույն ղեկավարությունը ցանկանում էր հրաժարական տալ»,- ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։