Շաբաթ, օգոստոսի 15
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
15 օգոստոսի 2026 • 14:27

Ձևական հայտարարությունների փոխարեն պետք է հասկանալ խնդրի էությունը․ Շարմազանովը՝ ՀԱՊԿ հայտարարության մասին

Քանի դեռ խնդիրները կոծկվում են ու ֆորմալ հայտարարությունների շքերթը շարունակվում է, ՀՀ-ՀԱՊԿ անջրպետը շարունակվելու է, որն ամենևին չի բխում ո՛չ ՀՀ-ի ու ոչ էլ ՀԱՊԿ-ի շահերից»։

Ձևական հայտարարությունների փոխարեն պետք է հասկանալ խնդրի էությունը․ Շարմազանովը՝ ՀԱՊԿ հայտարարության մասին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է՝ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև  անջրպետի առկայությունը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ ՀԱՊԿ-ի շահերից, սակայն ՀԱՊԿ-ում պետք է հասկանան, թե ինչու է առաջացել այդ անջրպետը։

Շարմազանովը այս առնչությամբ, մասնավորապես, նշել է․ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ առանց բացառության բոլոր այն հարցերը քննարկելու պատրաստակամությունը, որոնք վերաբերում են հայկական կողմի՝ համատեղ աշխատանքին լիարժեք մասնակցության վերսկսմանը։ Ինչպես ասում են ՝ հերթական հերթապահ հայտարարությունն է։ Դիոգենեսյան տակառում ապրելով ու իրականությունը չտեսնելով ՝ հարց չես լուծում։

Ոչ թե ձևական հայտարարություններ պետք է անել, այլ պետք է հասկանալ, թե որն է խնդրի էությունը։ Լինելով ՀԱՊԿ -ում Հայաստանի ակտիվ անդամության կողմնակից՝ նշեմ, որ ՀԱՊԿ-ում կամ մինչև վերջ անկեղծ չեն, կամ էլ չեն տիրապետում խնդրի էությանը։ Բազմաթիվ անգամներ ես ինքս էլ ՀԱՊԿ մեր գործընկերներին ասել եմ, որ հայ հասարակությունը ձեզ հարցեր ունի ու բավարարված չէ ՀԱՊԿ արձագանքից 2022-ին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

Բայց մեկ էլ տեսնում ես՝ հերթական հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ կամ ՀԱՊԿ անդամ պետության ներկայացուցիչները պնդում են, թե Արցախում ՀԱՊԿ-ը լիազորություն չուներ միջամտելու ռազմական գործողություններին։ Արցախի հետ կապված չէ, որ մեր հասարակությունը ՀԱՊԿ-ին հարցեր ունի. ՀԱՊԿ-ի փաստացի ոչ էֆեկտիվ գործողությունը կամ անգործությունը կապված է 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման հետ։ Արցախի մասով մեր հասարակությունը հարցեր ունի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ ռուս խաղապահ առաքելությանը, ում հույսով 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչության Հայաստան տեղափոխված հատվածի ճնշող մեծամասնությունը վերադարձավ Արցախ։

Իհարկե, Արցախի կորստի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանի վարչակարգն է, քանի որ 2020 - ի հուլիսին հենց Փաշինյանի ստորագրած ազգային անվտանգության ռազմավարական ծրագրում ՀՀ իշխանությունն է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց Փաշինյանը դա իրագործելու փոխարեն, 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ ՀԱՊԿ մեր հարգելի գործընկերներն ավելի արդյունավետ լինելու համար կարող են ու պետք է խոսեն պրոբլեմներից, այլ ոչ թե Հայաստանը դաշնակից համարելու հռչակագրային հայտարարություն անեն։

Քանի դեռ խնդիրները կոծկվում են ու ֆորմալ հայտարարությունների շքերթը շարունակվում է, ՀՀ-ՀԱՊԿ անջրպետը շարունակվելու է, որն ամենևին չի բխում ո՛չ ՀՀ-ի ու ոչ էլ ՀԱՊԿ-ի շահերից»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև