ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ
«Հայաստանի փոխվարչապետը փաստաթուղթը կտանի Երևան».Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով

ԵՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Աստանայում այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Մասնակցում են ԵՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետություններ՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։
«Չորս առաջնորդների կողմից հայտարարություն է ընդունվել»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ հավելելով, որ այն կհրապարակվի։ Նա նաև նշել է, որ Հայաստանի փոխվարչապետը փաստաթուղթը կտանի Երևան:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։