ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է. որոշումը կկայացնեն ՀՀ քաղաքացիները. Մհեր Գրիգորյան
Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, ծավալում է կառուցողական գործունեություն, ինչպես նաև լիարժեք մասնակցում է բոլոր քննարկումներին ու որոշումների ընդունման գործընթացներին։

Հայաստանը հստակ գիտակցում է, որ հանրապետությունը չի կարող միաժամանակ անդամակցել թե՛ Եվրոպական միությանը (ԵՄ), և թե՛ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Ուստի, երբ պահը հասունանա, համապատասխան ընտրությունը կատարելու են ՀՀ քաղաքացիները։ «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Երևանը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից և արդյոք այդ նպատակով հանրաքվե կկազմակերպվի՝ հաշվի առնելով երկու կառույցներին համատեղ անդամակցության անհնարինությունը։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում ստիպված ենք լինելու համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցի վերջնական լուծումը, անշուշտ, տալու են Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին, սակայն, նման անհրաժեշտություն չկա»,- նշել է փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, ծավալում է կառուցողական գործունեություն, ինչպես նաև լիարժեք մասնակցում է բոլոր քննարկումներին ու որոշումների ընդունման գործընթացներին։
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցում, ինչը թույլ կտա գնալ «քաղաքակիրթ ամուսնալուծության» ճանապարհով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 մայիսի 2026
«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ
Հավելենք՝ հայցը դատարան է ներկայացվել մայիսի 15-ին, գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։
Քաղաքականություն15 մայիսի 2026
Հայաստանի և Վիետնամի միջև տեղի է ունենցել համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստ
Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերվող հարցեր:
Քաղաքականություն15 մայիսի 2026
Հայաստանը հայտնվել է այն երկրների թվում, որտեղ կա Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման ու արտահանձնման բարձր ռիսկ
Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից: