ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար. Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Երևանի համար կարող է տնտեսական և սոցիալական լուրջ հետևանքների հանգեցնել։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գրառում է կատարել իր թելեգրամյան ալիքում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների և կարգապահության մասին:
Նշելով թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները Հայաստանի համար, Վոլոդինն ասել է.
«Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին (Եվրասիական տնտեսական միություն) 2015 թվականին։ 10 տարվա ընթացքում նրա ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55 միլիարդ դոլարից հասնելով 26,37 միլիարդ դոլարի։
Բացի հսկայական շուկա մուտք գործելու հնարավորությունից, Հայաստանը ստացել է նաև էներգետիկ արտոնություններ։ Մեր երկիրը Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլար/1000 խմ գնով։ Մինչդեռ Եվրոպայում գինը կազմում է 633 դոլար/1000 խմ։ Հայաստանի արտահանման 25%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման մասին խոսակցությունների ֆոնին 2025 թվականին մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ 45,4%-ով։ Եվ այս բացասական միտումը պահպանվում է »
Վոլոդինը նաև ասել է որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք աշխատում էին Հայաստանում և այնտեղ բիզնես էին զարգացնում, ստեղծված անորոշ իրավիճակի և հնարավոր խնդիրների պատճառով սկսել են փակել ձեռնարկությունները և հեռանալ երկրից:
Ըստ նրա` փորձագետների գնահատմամբ, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 միլիարդ դոլար:
«Սա միայն այն է, ինչ մակերեսին է։ Կորուստներն ավելի շատ կլինեն։ Եվ դրանցից ոչ բոլորն են կապված ֆինանսների հետ։ Արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու, ազգային և ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին պարտադրվում են արևմտյան լիբերալ արժեքներ, իրականացվում է եկեղեցու նկատմամբ ճնշում։ Այս ամենը տանում է հասարակության պառակտման։
Եվ թերևս սա Հայաստանի համար ամենամեծ հնարավոր կորուստն է՝ միասնականության կորուստը։ Շատ երկրներում մեծ խնդիրները հենց սրանից են սկսվել։
Եվ այստեղ կրկին ակամա զուգահեռ է անցկացվում Ուկրաինայի և այնտեղ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Կարելի է հիշել նաև Բալթյան երկրները, որոնք ձգտում էին դառնալ Եվրամիության մաս, բայց ժամանակը ցույց տվեց, որ դրանից ավելի երջանիկ չդարձան։
Վերոնշյալ թվերն ինքնին խոսում են»,-ասել է Վոլոդինը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա
Նման տեսակետ է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Քաղաքականություն29 մայիսի 2026
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար.Վլադիմիր Պուտին
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից: