ԵԱՏՄ-ում կքննարկվի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները մայիսի 29-ին նախատեսված նիստում կքննարկեն Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ցանկությունն ու ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները մայիսի 29-ին կայանալիք նիստում կքննարկեն Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ցանկությունը և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այս մասին փոխանցում է Интерфакс-ը։
Նրա խոսքով՝ այդ համատեքստում կգնահատվեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության հնարավոր ռիսկերը։
Ակնկալվում է, որ Աստանայում կայանալիք ֆորումում Հայաստանից ելույթ կունենա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ Ուշակովի, չի մասնակցի՝ ընտրություններին նախորդող գործընթացների պատճառով։
Յուրի Ուշակովը նաև նշել է, որ, ըստ ԵԱՏՄ համագործակցության հիմնարար սկզբունքների, որևէ որոշմամբ պարզապես հնարավոր չէ որևէ երկիր բացառել միությունից։ Նրա խոսքով՝ հնարավոր է միայն այն տարբերակը, երբ երկիրն ինքն է հայտարարում համագործակցության դադարեցման մասին՝ տարբեր պատճառներով։
Նա նաև ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ միաժամանակ երկու միավորումներին անդամակցությունը անհնար է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։