Էդմոն Մարուքյանը պահանջել է ռազմական ոստիկանությանը հեռացնել օդանավակայանից
Մարուքյանն այս առնչությամբ կոշտ հայտարարությամբ դիմել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել այդ պրակտիկան։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Ռուսաստանի Դաշնությունից ժամանող քաղաքացիներին օդանավակայանում հանձնվում 25-օրյա վարժական հավաքների ներգրավման ծանուցումներ։
Մարուքյանն այս առնչությամբ կոշտ հայտարարությամբ դիմել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել այդ պրակտիկան։
«Ուրեմն, էդ ռազմական ոստիկանությանը արագ հավաքե՛ք օդանավակայանից և կրուտիտներ մի՛ արեք, թե հետախուզվող ենք փնտրում, բան... Ամոթ է, մի՛ խաբեք մարդկանց։ Բանակը մի՛ վարկաբեկեք՝ մեկ, և երկրորդ՝ մի՛ խաբեք, թե մարդ եք հետախուզում, չգիտեմ ինչ եք անում»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Մարուքյանի խոսքով՝ նման գործելաոճով հարված է հասցվում ուղիղ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նա նաև ակնարկել է գործընթացի հնարավոր քաղաքական ենթատեքստը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ.
«Պարզ չէ՝ էդ մարդիկ եկել են ընտրության, թե չէ, պարզ չի՝ ում են ընտրելու։ Գլուխ էիք գովում, որ ձեզ են ընտրելու, թող գան, թող գան։ Եվ վերջինը՝ բանակը ձեր համար բանտ չի, որ ձեր պատկերացումներով մարդ պատժելու համար ծանուցագիր տաք»։
Կուսակցության առաջնորդը ԳՇ պետին մեկ ժամ ժամանակ է տվել իրավիճակը շտկելու համար՝ ընդգծելով, որ անձամբ հետևելու է ընթացքին. «Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամ ժամանակ։ Մի ժամից հետո օդանավակայանում եղավ ռազմական ոստիկանությունը... մնացածը չեմ ասում, թե ինչ եմ անելու»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։