ԵՄ-ը և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինորթյան նրկայացուցիչների հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO) ներկայացուցիչների հետ, այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ներքին Գործերի նախարարությունից։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և կազմակերպության գլխավոր տնօրեն Մաչեյ Պոպովսկին ստորագրել են Ներքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի DG ECHO-ի միջև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող վարչական համաձայնագիր։
Համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունները և տեղեկատվության փոխանակումը։
«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ՝ հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – ընդգծել է Արմեն Ղազարյանը։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։
«Առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու մեր հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- նշել է Մաչեյ Պոպովսկին։
ԵՄ ներկայացուցիչները ընդգծել են Հայաստանի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը՝ այն դիտարկելով նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման տեսանկյունից։ Քննարկվել են նաև ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում համատեղ աշխատանքի հնարավորությունները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։