ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի առաջին մասը Ուկրաինան կստանա մայիսի կեսերից
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է այս թեմայով:

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային խոստացված 90 միլիարդ եվրոյի վարկը, իսկ դրա առաջին մասնաբաժնի վճարումը Եվրամիությունը պատրաստ է սկսել մայիսի կեսերից: Այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն: Այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը:
«Մենք պատրաստ ենք մայիսի կեսերից առաջին մասնաբաժինները տրամադրել հենց որ վերջնական համաձայնության հասնենք, ինչն առաջիկա ժամերին կամ օրերին պետք է տեղի ունենա հունգարական վետոյի վերացման շնորհիվ», – ասել է Բարոն։
Կիևին առաջին մասնաբաժինը Եվրահանձնաժողովը պատրաստ էր փոխանցել ապրիլի սկզբին, սակայն Բուդապեշտը փողերը հատկացնելու որոշումն արգելափակեց այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրեց Հունգարիա և Սլովակիա նավթի մղումը «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիան հայտնել էր, որ մատակարարումները վերսկսելու դեպքում կդադարեն խոչընդոտել վարկի հատկացմանը, բայց իրենք չեն մասնակցի դրա ապահովմանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը