ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանվող ապրանքների գրեթե 80 տոկոսը. սպասվում է փորձագետների այց
ԵՄ պատվիրակությունից ընդգծում են, որ տնտեսական այս քայլերով կառույցը գործնական հենարան է ապահովում Հայաստանի համար՝ երկրի տնտեսության համար այս կարևոր ու անցումային փուլում։

Հայաստանի արտադրողներն ու արտահանողներն առաջիկայում ավելի լայն հասանելիություն կստանան Եվրոպական միության (ԵՄ) շուկային։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն առաջարկում է Առևտրի ինքնավար միջոցառումներ, որոնց շնորհիվ Հայաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների գրեթե 80 տոկոսը կազատականացվի։
Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Նոր կարգավորումներն ուղղված են հատկապես այն ոլորտներին, որոնք առավել շատ են տուժել Ռուսաստանի Դաշնության կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից։ Մասնավորապես, ազատականացումը կընդգրկի Հայաստանից արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև ըմպելիքների ու ալկոհոլային խմիչքների ավելի քան 91 տոկոսը։
Բացի մաքսային արտոնություններից, ԵՄ-ն Հայաստանին կցուցաբերի նաև գործնական աջակցություն։ Առաջիկա շաբաթներին Հայաստան կժամանեն ԵՄ առևտրի մասնագետները, որոնք անմիջականորեն կաշխատեն տեղական արտադրողների և արտահանողների հետ։ Նրանց նպատակն է լինելու օգնել հայկական ընկերություններին՝ նոր գնորդներ և գործընկերներ գտնել Եվրոպայում, ինչպես նաև այլ միջազգային շուկաներում։
Այս նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանին տրամադրվող 52 միլիոն եվրոյի ընդհանուր աջակցության փաթեթի շրջանակներում։ Նշված գումարից 34 միլիոն եվրոն արդեն իսկ փոխանցվել է հայկական կողմին, իսկ մնացած 18 միլիոն եվրոյի հատկացումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։
ԵՄ պատվիրակությունից ընդգծում են, որ տնտեսական այս քայլերով կառույցը գործնական հենարան է ապահովում Հայաստանի համար՝ երկրի տնտեսության համար այս կարևոր ու անցումային փուլում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։