Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. Ալեն Սիմոնյան
Սիմոնյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ իրավապահների արձագանքը խիստ է լինելու։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընտրատեղամաս է գնացել դստեր ուղեկցությամբ։ «Ես ընտրության եմ եկել, որպեսզի իմ աղջիկը և բոլոր երեխաները կարողանան ապրել ազատ, ապահով ու հարուստ երկրում»,-Երևանի 9-ի 21-րդ ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասել է Սիմոնյանը։ Նա բացառել է հետընտրական որևէ զարգացում, նշել՝ քարոզարշավի ընթացքից շատ գոհ է մնացել։ Թույլ չեն տալու քաղաքական որևէ ուժ ընտրողների քվեն ստանա կեղծումների ու կաշառքի միջոցով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ընտրություններից հետո քաղաքական լարվածություն կամ բողոքի ակցիաներ չեն լինի։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չունի բավարար հանրային աջակցություն և արդեն գիտակցում է իր պարտությունը։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պնդել է՝ որոշ քաղաքական ուժեր փորձում են ընտրակաշառքի միջոցով ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
«Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել, բայց ես վստահ եմ, որ իրենք արդեն գիտակցել են, որ շատ ուժեղ պարտվելու են և միասին կարող են իրենք դադարել զբաղվել քաղաքականությամբ։ Ընդամենը 7-8 տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ իրավապահների արձագանքը խիստ է լինելու։
«Այդ կապիկներին՝ կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու, իրենք գնալու են վանդակ հենց ընտրություններից հետո։ Օրենսդրական նախաձեռնություններն արդեն շրջանառության մեջ են դրված․ ընտրակաշառք տալու և բաժանելու համար նախատեսված պատժաչափերը խստացվելու են։ Այնպես որ, թող շատ վախենան»,- հայտարարել է Սիմոնյանը։
Անդրադառնալով հնարավոր հետընտրական գործընթացներին՝ ԱԺ նախագահը բացառել է նման զարգացումները։
«Բացառում եմ։ Եթե ընտրությունները ազատ և արդար են, ինչպես 2018 թվականից սկսած տեղի են ունենում, անկախ նրանից, թե ով է հաղթում, նման բան չի կարող լինել։ Դա անհնար է»,- նշել է նա։
Սիմոնյանի գնահատմամբ՝ ընդդիմությունն արդեն հասկանում է ընտրությունների հավանական արդյունքները, սակայն շարունակում է խոսել հետընտրական զարգացումների մասին։
«Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անել։ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, նույնիսկ եթե միավորվեն, չեն կարող լուրջ հանրահավաք կազմակերպել»,- ասել է ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները գիտակցված ընտրություն են կատարում, և ընտրությունների արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել հետընտրական սցենարների միջոցով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն7 հունիսի 2026
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
Այս մասին տեղեկացնում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Քաղաքականություն7 հունիսի 2026
Բացարձակ հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է, որ հանձնաժողովների նախագահները բացառեն կեղծարարությունը. Սամվել Կարապետյան
«ՀՀ-ում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Պատմական բարձր մասնակցությունը մեզ ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է»։
Քաղաքականություն7 հունիսի 2026
Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. ՀԱԿ
ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։