Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
11 հունիսի 2026 • 13:30

Ընդդիմությունը որոշել է վերցնել մանդատները․ ԶԼՄ

Ըստ այդմ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ներքաղաքական քննարկումներն ավարտվել են հստակ եզրակացությամբ․ ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանից դուրս պայքարի տարբերակից և ընտրում է քաղաքական պայքարը հենց Ազգային ժողովի ամբիոնից։

Ընդդիմությունը որոշել է վերցնել մանդատները․ ԶԼՄ

Ընդդիմադիր ուժերը, կարծես, վերջնական որոշում են կայացրել և պատրաստվում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները՝ մտնելով Ազգային ժողով։ Այս մասին իր աղբյուրներին հղում անելով՝ հայտնում է ArmLur.am–ը։

Ըստ այդմ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ներքաղաքական քննարկումներն ավարտվել են հստակ եզրակացությամբ․ ընդդիմությունը հրաժարվում է խորհրդարանից դուրս պայքարի տարբերակից և ընտրում է քաղաքական պայքարը հենց Ազգային ժողովի ամբիոնից։

Ըստ լուրերիր՝ ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից հետո արդեն գրեթե կասկած չի մնում, որ ԲՀԿ-ն հաղթահարել է օրենքով սահմանված 4 տոկոսի շեմը։ Սա, ըստ ԶԼՄ–ի, նշանակում է՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինեն ոչ թե երկու, այլ երեք ընդդիմադիր ուժեր, ինչը էապես փոխում է ուժերի հարաբերակցությունը քաղաքական դաշտում։

ArmLur.am-ի աղբյուրների գնահատմամբ՝ ընդդիմադիր ճամբարում գերակշռել է այն մոտեցումը, որ մանդատներից հրաժարվելը կարող էր քաղաքական դաշտը թողնել միակողմանի վերահսկողության ներքո։ Սրանից հետևում է, որ խորհրդարան մտնելը հնարավորություն կտա իշխանություններին հակակշռելու, վերահսկողական գործիքներ կիրառելու և ընդդիմադիր օրակարգը ներսից առաջ մղելու համար։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։