Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը:

«Իմ և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի»: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված է պատիժ մինչև յոթը տարի, կփոխարինվի մինչև ինը տարի ազատազրկմամբ։
Հիմա գնացեք մտածեք՝ արդյո՞ք արժի հարյուր կամ երկու հարյուր հազար դրամի, հեռուստացույցի, շալվարի, քաբաբի դիմաց գնալ և բավականին երկար ժամանակ անցկացնել ուղղիչ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն և մտնել այս ամենի մեջ, և նաև հարվածի տակ դնել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնուրույն որոշում կայացնելու փաստը։ Իսկ այն մարդկանց, ովքեր որ մինչև այս պահը ներքաշվել են դրա մեջ, ես անկեղծ չեմ նախանձում»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։