Երաշխավորում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ ձայնագրությունն օրիգինալ է. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հիշեցրել է, որ այն ժամանակ ընդդիմադիր կողմը պնդում էր, թե ձայնագրությունը պատրաստված է արհեստական ինտելեկտի միջոցով, ինչին ի պատասխան ինքն առաջարկել էր ՀԿ-ներին միջազգային փորձաքննություն պատվիրել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկու տարի առաջ հրապարակված սկանդալային ձայնագրությանը և քննադատել հասարակական կազմակերպություններին (ՀԿ)՝ անգործության համար։
Վարչապետի խոսքով՝ այդ ձայնագրության մեջ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով օտար երկրին, ասում է. «Դե դուք ինձ մտցրիք Հայաստանի քաղաքական դաշտ, ես հիմա պրոբլեմներ ունեմ, խնդրում եմ՝ ապահովեք իմ դուրս գալն այդ քաղաքական դաշտից»։
Փաշինյանը հիշեցրել է, որ այն ժամանակ ընդդիմադիր կողմը պնդում էր, թե ձայնագրությունը պատրաստված է արհեստական ինտելեկտի միջոցով, ինչին ի պատասխան ինքն առաջարկել էր ՀԿ-ներին միջազգային փորձաքննություն պատվիրել:
«ՀԿ-ները սիրում են մեզ քննադատել, բայց թույլ տվեք քննադատել ՀԿ-ներին։ Ինչո՞ւ այդ փորձաքննությունը չպատվիրվեց։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, պատասխանատու ասում եմ, որ երաշխավորում եմ՝ դա օրիգինալ ձայնագրություն է։ Երաշխավորում եմ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։