Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու. Սամվել Կարապետյան
Նա նշել է, որ հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մեկ օրում իրենք լուծում են տալու։

Երբ Հայաստանի իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, պետք է սպասեն՝ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մեկ օրում իրենք լուծում են տալու։
«Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով Մակրոն-Ալիև հեռախոսազրույցին՝ Կարապետյանն ասել է, թե կասկածներ ունի, որ Մակրոնը Փաշինյանի խնդրանքով Ալիևին ասել է, որ 300 հազար ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան մինչև ընտրությունները կանգնեցվի։
Սամվել Կարապետյանը վստահ է՝ այս իշխանությունն այդպես էլ չի հրապարակի 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական թիվը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։